Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մոլորակի 7 ամենաօգտակար մթերքը. 1in.am

Մոլորակի 7 ամենաօգտակար մթերքը. 1in.am

Մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին գիտեն բոլորը: Նրանք ունեն մեծ էներգետիկ արժեք, ինչպես նաև համարվում են կարևորագույն սնուցիչների մատակարարներ, ինչից էլ կախված է մարդու առողջությունը:

 

Gogetnews.info-ն ներկայացնում է մոլորակի 7 ամենաօգտակար մթերքները:

 

Ծիրան. այն պարունակում է մեծ քանակությամբ բետա կարոտին, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվ բացասական ազդեցությունը:

 

Ազնվամորի. պարունակում է Էլաջիկ-թթու, որն օգնում է պայքարել ուռուցքային հիվանդությունների դեմ, ինչպես նաև պարունակում է վիտամին C:

 

Սեխ. նույնպես պարունակում է բետա կարոտին և վիտամին C, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և ազատ ռադիկալների աշխատանքից:

 

Լոռամրգի հյութ. այս ըմպելիքը համարվում է գերազանց միջոց վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում: Մեկ բաժակ հյութը պարունակում է 114 կկալ, բայց այնտեղ բացակայում են ճարպերը և ածխաջրերը:

 

Լոլիկ. լոլիկի հյութը պարունակում է լեկոպեն: Այս բանջարեղենը նվազեցնում է միզապարկի, ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

 

Չամիչ.սա երկաթի հիմնական աղբյուրն է, որն օգնում է հյուսվածքներում թթվածնի շրջանառությանը:

 

Արտիճուկ. մեզ համար ոչ այնքան սովորական այս մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ սիլիմարին, որը դասվում է հակաօքսիդիչների խմբին: Այն նշանակալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, կանոնավորում է արյան մեջ խոլեսթերինի քանակությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lowt.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ